Տնտեսական

Ընդհանրապես մեզ չեն կաորղ պարտադրել այն, ինչ մեզ ձեռնտու չէ. Էկոնոմիկայի նախարար

hasmikdilanyan
Տնտեսական տարվա ամփոփումից մինչև  ամանորյա շնորհավորանքներ՝ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր ամփոփել է 2014թ: Նախարարը խոսել է ձեռքբերումներից, առանձնացրել երեք բացթողում, որոնք իրականություն չեն դարձել՝ ժամանակի սղության պատճառով: Հիշեցնենք, որ  Ճշմնարիտյանն այս պաշտոնին է շուրջ յոթ ամիս: 2015թ հունվարի երկուսից Հայաստանն անդամակցելու է ԵՏՄ-ին, սակայն, դա չի խանգարում, որ հարաբերությունները պահպանվեն նաև մյուս  ՝ մասնավորապես ԵՄ-ի հետ: «Տնտեսական քաղաքականության դիվերսիֆիկացիա»,-իրականացվող քաղաքականությունն այսպես է բնորոշել էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Էկոնոմիկայի նախարարը լրագրողներին հորդորել է իրատես լինել, տարածել սերն ու բարին: 

2014 թ մոտենում է ավարտին, սակայն, տնտեսական ցուցանիշներն ամբողջությամբ ու ճշգրտությամբ  դեռ  կհրապարակվեն: Մինչ այդ, տնտեսության ոլորտի պատասխանատուն այսօր ամփոփեկով անցնող տարին՝ ներկայացրեց  այս տարվա անցած ինն ամիսների տվայլները:

ՀՆԱ աճը կազմել է 3.9%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2.8%-ի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը 2.3%-ից բարձրացել է մինչև 4.3% հունվար-սեպտեմբերին և հունվար-նոյեմբերին կազմել 3.8%` արդյունքում գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը:

«Հունվար-նոյեմբերին աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում, բացի շինարարությունից»,- հայտարարեվ Կարեն Ճշմարիտյանը՝ տեղեկացնելով, որ  շինարարության ծավալը նվազել է 5.4 %-ով: Պաշտոնական վիճակագրության համաձայն,  վերջին վեց ամիսներին արդյունաբերության ծավալները փոքր, բայց աճում են, ավելացել են նաև  ծառայությունների՝  7.1%-ով (987.4 մլրդ դրամ), գյուղատնտեսության` 6.5%-ով (920.7 մլրդ դրամ), առևտրի շրջանառության ծավալները` 4.2%-ով (2076.5 մլրդ դրամ):

2015թ հունվարի երկուսից Հայաստանն անդամակցելու է ԵՏՄ-ին, սակայն, դա չի խանգարում, որ հարաբերությունները պահպանվեն նաև մյուս երկրների ՝ մասնավորապես ԵՄ-ի հետ: «Տնտեսական քաղաքականության դիվերսիֆիկացիա»,- իրականացվող քաղաքականությունն այսպես բնորոշեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներն ավարտված են ամբողոջությամբ:  Գործարարների հետ պարբերաբար  հանդիպումներ են ունեցել, մանրամասնորեն ներկայացրել են փոփոխությունները, դրանց տեղյակ են նաև մարզերի գործարարները, այս հարցում էկոնոմիկայի նախարարությանն աջակցել են ՓՄՁ ԶԱԿ-ի՝ մարզերում գործող մասնաճյուղերը:

Չնայած Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելուն  մնացել են հաշված օրեր, կանդամակցենք 2015թ հունվարի երկուսից,  սակայն, անդամակցելու որոշման մեջ  պարտադրանքին վերաբերող դրույթները դեռ արդիական են : Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճմշարիտյանը վստահեցնում է՝ «Ընդհանրապես մեզ չեն կաորղ պարտադրել այն, ինչ մեզ ձեռնտու չէ, չի ստացվում այդպիսի բան, ընդհանրապես որևէ երկրի պարտադրել մի բան, որը իրեն շատ ձեռնտու չի, հնարավոր չի: Այդպիսի բան չի լինում, դրանք միայն խոսակցություններ են: Ի՞նչն է ելնում Հայաստանի շահերից, ո՞րն է ամենաշահավետը, դա էլ պետք է մենք կիրառենք: Մենք երբեք չպետք է գնանք նրան, որ ասենք մեկը ասի դուք լավն եք, ոչ, թող մեզ ասեն վատն եք, բայց մեզ դա շահավետ լինի: Քաղաքականությունը արտաքին տնտեսական արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացմանը, որպեսզի այն արտահանման ծավալների կրճատումը, որը եղավ վերջին ամիսներին՝ ռուբլու արժեզրկման հետ  կապված, կապված պատժամիջոցների կիրառման հետ, առավել պակաս ազդեցություն ունենա»:

Լրագրողների՝ ակնկալիքները՝ պարզաբանումներ ստանալ, թե որքան թանկացումներ են մեզ սպասվում  հաջորդ տարվա հունվարին, չարդարացան: Մի բան,  սակայն, հստակեցրեց, բացառությունների ցանկի մեջ մտնող ապրանքները չեն թանկանա: Կարեն Ճշմարիտյանը հորդորեց  համաշխարհային շուկայում տեղի ունեցող զարգացումներն ու դրանց  հետևող թանկացումները Հայաստանի՝ ԵՏՄ-ի անդամակցության հետ չկապել:

Հայաստանը շարունակում է  ԵՄ-հետ համագործակցությունը զարգացնելու  ուղղությամբ աշխատանքներ տանել,  մի քանի բյուջետային վարկերի համաձայնագրեր են ստոգրագրվել, այդ թվում նաև՝  2014-2017թթ  140-170 մլն եվրո  ընդհանուր արժեքով աջակցության ծրագիրը: ԵՄ-ի հետ շարունակվում են բանակցությունները   շուկայական տնտեսության կարգավիճակ ստանալու համար, ինչպես նաև Ընդհանուր ավիացիոն գոտու ստեղծման մասին համաձայնագրի շուրջ:

«Հետագա  աշխատանքները ԵՄ-ի և ԵՏՄ-ի հետ իրավական ձևաչափի ձևավորման նպատակով շարունակվելու են»:

Անցնող տարում բարելավվել է գործարար միջավայրը, համենայն դեպս տարբեր վարկանիշեով այդպիսի արդյունք ենք գրանցել, տնտեսության ազատականության աստիճանով, ի դեպ,  ԱՊՀ երկրների շարքում Հայաստանն առաջատարն է, Տնտեսության զարգացման համար մենշանորհները չեն խանգարում, խանգարում են դրանց չարաշահումները, իսկ կան նման չարաշահումներ, թե ոչ՝ էկոնոմիկայի նախարարը չհսատկեցրեց,  ընդհանրապես նա փոխարժեքի տատանումների, գների կայունացմանը վերաբերող հարցերին էլ չպատասխանեց:

Անշնորհակալ գործ է կանխատեսումներ անելը,- հայտարարեց: Խնդիրներ իհարկե կան, հակառակ դեպքում որևէ պաշտոյա անելիք չէր ունենա: Եվ վերջում՝ ամանոյա շնորհավորանք ու լրագրողներին ուղղված հորդոր էկոնոմիկայի նախարար Կարեն Ճմշարիտյանից.«Ձեր բոլորի Նոր տարին շնորհավոր, ձեզ մաղթում եմ առաջին հերթին բարություն, ովքեր, որ չեն ամուսնացել ամուսնանան, երեխաներ ունենան, բոլորիդ ընտանիքներին մաղթում եմ, որ ուրախություն, երջանկություն լինի: Աշխատեք ավելի շատ բարին, սերը տարածել,  ոչ թե  աշխատեք սուր հարցեր տալ իբր թե, բայց իրականում բան չասեք»:

Back to top button