Քաղաքական
ԱԻՄ նախագահի խոսքով՝ այս տարի բացասականն ավելի շատ էր
Փաստացի մի քանի օրից Հայաստանը կսկսի գործել ԵՏՄ տարածքում, բայց դեռ այսօր շարունակում են քննարկումներն ու վերլուծությունները՝ Հայաստանի այդ քայլը ճի՞շտ էր, թե՞ ոչ: ԵՏՄ-ի կողմնակիցներից է, օրինակ՝ Ազգային Անվտանգություն կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը: Ավելորդ է ասել, թե այս գաղափարն ինչ աստիճանի անընդունելի է ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանի համար: 2015-ին նա պատրաստվում է պայքարել այդ կառույցի դեմ եւ ստեղծում է «Միասնական ճակատ»: Այս գործում նա չի պատրաստվում համագործակցել եռյակ-քառյակ ձեւաչափի հետ: Այս տարվա քաղաքական ամփոփումն ու հաջորդ տարվա անելիքների ծրագրերը ՝ «Ռադիոլուր»-ի թեմատիկ անդրադարձում: