Հասարակություն

Դեղերի գնի ու որակի վերահսկողությունից մինչեւ ալյուրի հարստացում

lianaeghiazaryan
Դեղերի գնի ու որակի վերահսկողությունից մինչեւ ալյուրի հարստացում ու շտապօգնության մեքենաների պարկի թարմացում: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր լրագրողների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ հանգամանորեն ներկայացրել է իրականացվող ու իրականացվելիք ծրագրերը ու դրանց հավասար ներկայացված խնդիրների շուրջ մեկնաբանություններ տվել: 

1 Ժամից ավելի տեւած ասուլիս ու տարատեսակ հարցեր, որոնք ամենաուղղակիորեն առնչվում են հանրապետության ամեն քաղաքացու: Առողջապահության նախարարն այսօր ամփոփեց անցնող տարին: Այն Արմեն Մուրադյանն ավելի շատ աշխատանքային է գնահատում, հաջորդ տարին ավելի լուրջ փոփոխություններ է խոստանում, որովհետեւ այդ փոփոխությունների հիմքը դրվել է այս տարի: Ամենախոշոր ծրագրերը, որոնց պետք է սպասել եկող տարի, առնչվում են սրտի հրատապ վիրահատությունները եւ անպտղության որոշ ծրագրեր պետպատվերում ներառելուն, նաեւ՝ սոցփաթեթի տրամադրման ծրագրում վերանայումներին: Եկող տարի դեղերի ոլորտը պետք է օրենսդրական նոր կարգավորումների ենթարկվի: Դա առաջին հերթին դեղերի դրոշմապիտակավորումն է: Առողջապահության նախարարը պնդում է՝ դեղերի գները դա չպետք է բարձրացնի, քանի որ հավելյալ ծախսը 3-5 դրամ է կազմում, բայց վստահաբար պետք է բարձրացնի ոլորտի վերահսկելիությունը: Հատիկով դեղ վաճառելուն դա վերջ դնել չի կարող, սա նաեւ սոցիալական խնդիր է, բայց որպեսզի հատավաճառով ժամկետանց դեղեր չվաճառվեն, Արմեն  Մուրադյանի փոխանցմամբ, օրենքի պահանջով պետք է կատարվի հետեւյալը:

«Ռադիոլուր»-ը նախարարին փոխանցեց դեղերի առնչությամբ քաղաքացիներից ստացվող ամենալուրջ մտահոգություններից մեկը: Այլ խնդիր է, որ պետպատվերով հատվացվելիք դեղերի ցանկում ներառված դեղերի մի մասը ընդհանրապես չի տրամադրվում թանկ լինելու պատճառով: Բայց մեկ այլ խնդիր է, որ արդեն գնված դեղերը պոլիկլինիկաներն ու բուժհաստատությունները կամայական են բաժանում՝ ըստ սուբյեկտիվ ցանկության որոշում ում, երբ, որքան տալ, տալ կամ չտալ, ու այստեղ կոռուպցիոն ռիսկեր են առաջանում. Դեղերի մի մասը «կորչում է» հիվանդին տրամադրելու կես ճանապարհին՝ ամենայն հավանականությամբ դրանք տրամադրելու իրավասություն ունեցողների «գրպանում»: Նախարարը կիսում է «Ռադիոլուր»-ի փոխանցած մտահոգությունը՝ սուբյեկտիվ գործոնը չի բացառում, չի էլ կարող բացառել:

Դրամ-դոլար փոխարժեքի վերջին տատանումները շատ արագ հասան բոլոր դեղատներ, շատ դեղատներում անգամ կոնկրետ դեղեր չէին վաճառում դրանց գները բարձրացնելու նկատառմամբ: Բուժծառայությունները եւս սկսեցին նոր գներ ստանալ:

Հանրապետությունում գործող բուժհաստատությունները՝ պետական, թե մասնավոր, նույն օրենքներով են գործում, ու քայլ առ քայլ ինչպես դրանց բոլորի, այնպես էլ բժիշկների համար աշխատելաոճի չափորոշիչներ են սահմանվում: Երկար ժամանակի ծանր գործ է, բայց արվում է, ասում է Արմեն Մուրադյանը: Իսկ այն, որ հիվանդանոցներում՝ բոլոր բաժանմունքներում, հիվանդների հերթեր են, արդյոք չի խոսում հիվանդացության բարձր մակարդակի մասին: Հարցի պատասխանը առողջապահության նախարարը միջազգայնորեն ընդունված մոտեցումների մեջ է փնտրում ու պնդում՝ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանի բնակչության կյանքի միջին տևողության ցուցանիշը լավագույններից մեկն է: Ավելին՝ կյանքի միջին տևողությունը Հայաստանում աճել է` հասնելով 74.5 տարեկանի: Բացի այդ՝ վերջին տարիներին Հայաստանում մանկական և մայրական մահացության նվազման միտում է նկատվում, ինչը մեր երկիրը տանում է դեպի ցածր ռիսկի գոտի: Ինֆեկցիոն հիվանդություններով պայմանավորված մահացությունը Հայաստանում մոտ 1% է կազմում, ինչը նույնպես շատ լավ ցուցանիշ է:

Վերջին շրջանում մամուլի հրապարակումները ալյուրի հարստացման թեմայի շուրջ բաժանվել են երկու մասի՝ ծայրահեղ դրսեւորումներ ստանալով: Արմեն Մուրադյանը հայտարարում է՝ այս հարցով հետազոտություններ էլ կան, թվեր էլ:

Ինչպես կարելի է ալյուրի հարստացումը վստահել ալրաղացի տնօրինություն ստանձնած այնպիսի անհատների, որոնց անունը վերջերս շրջանառվում է մսի վաճառքի կետերին սատկած խոզի միս մատակարելու մեջ: Նախարարը խորհուրդ է տալիս հարցի իրավական մասը իրավական հարթության մեջ էլ թողնել՝ դրանով չստվերելով ծրագրի անհրաժեշտությունը:

Արմեն Մուրադյանը չցանկացավ մեկնաբանել մամուլում շրջանառվող այն լուրերը, թե Առողջապահության և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունները պետք է միավորվեն: «Առարկայական տեղեկություններ չունեմ»,- ասաց: Ինչ վերաբերում է նախարարությունների համատեղելիությանը, ապա Մուրադյանը հիշեց՝  նման փորձ մեր երկրում եղել է 2000թ.-ին էլ, սակայն այդ միավորումը տևել է մի քանի ամիս ընդամենը:

Մամուլը նախարարի անձի շուրջ էլ է քննարկումներ ծավալում: Գործողումների ժամանակ նախարարն իրեն շռայլություններ է թույլ տալիս, բիզնես կլասով է երթեւեկում:

Back to top button