Մարտիկների ոգեկոչման ցերեկույթ՝ «Էրեբունի» քոլեջում
Անցնող տարվա ուսումնական ծրագրերից զատ Երևանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջը հանրագումարի է բերում նաև կատարված բարեգործական քայլերը: Այս անգամ մեր և Արցախի սահմանները գիշեր ու ցերեկ պահպանող, և եթե հարկ է, նաև պաշտպանող մարտիկների ոգեկոչման ցերեկույթ էր:
Յուրաքանչյուր տարվա ընթացքում Երևանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջը ուսանողության համար լավագույն ավանդույթ են դարձրել տարաբնույթ բարեգործությունները, նշում է կրթոօջախի տնօերն Ալինա Քուշկյանը: Այս տարվա օգոստոսին քոլեջի ուսանողները եղել են մի քանի զորամասերում՝ թշնամու հայտնի ոտնձգությունները գերազանցապես կանխելուց հետո սահմանային հատվածում հայրենիքին իրենց ծառայությունը մատուցող զինծառայողների մարտական ոգին էլ ավելի բարձրացնելու համար:
Եվ այսօր ուսումնական կենտրոնում ուսանողության մասնակցությամբ կազմակերպվել էր «Իմ հայրենիք, հայրենասիրություն» խորագրով միջոցառումը՝ մեծարելու մերօրյա հերոսներին:
Միջոցառմանը ներկա էին նաև ազատամարտիկներ: Մեր ազգային բանակի պատմության պատվարժան էջերից է այս տարվա ամռանը Ռուսաստանում անցկացված «Տանկային բիաթլոն» միջազգային մրցույթում արծաթե մեդալների նվաճումը, որի դափնեկիրներից է նաև առաջին տանկային հրամանատար Յուրա Դարբինյանը, ով նույնպես մասնակցում էր այսօրվա միջոցառմանը:
Տանկային հրամանատարի ծառայությանը մնացել է 6 ամիս, սակայն պատրաստ է երկարացնել ծառայությունը հաջորդ տարի Տանկային բիաթլոնին մասնակցելու համար: