Հասարակություն

Վարորդների նկատմամբ նմանատիպ համաներում չեմ հիշում. Էդվարդ Հովհաննիսյան

lenabadeyan
2015-ի հունվարից ուժի մեջ կմտնի «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» փոփոխված օրենքը: Այդ օրենքի համաձայն՝  երեք տիպի համաներում է հայտարարվում ավտովարորդների նկատմամբ: «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը նշում է, որ այդպիսի համաներում՝ աշխատանքային 14 տարվա պատմության մեջ չի հիշում: Այս քայլը դրական է, բայց ոլորտում դեռեւս շատ բացասական երեւույթներ կան, նշել է ավտովարորդների իրավունքների պաշտպանը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին Աժ-ն ընդունեց «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

 

Back to top button