Հասարակություն

2014-ին կրծքի հետազոտություն է անցել շուրջ 22 հազար կին

aidaavetisyan
Տարեցտարի  ավելանում է սեփական առողջությանը հետևող կանանց թիվը: Այդ է փաստում Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը, որտեղ 2014 թվականին  կրծքի հետազոտություն է անցել  շուրջ 22 հազար  կին: Կենտրոնում օրական հետազոտություն է անցնում միջինը 140-ից 180 այցելու: Ըստ կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանի՝ իրենց առաքելությունն է, որ յուրաքանչյուրը գիտակցի, դարի չարիք հանդիսացող քաղցկեղն ունի բուժման մեկ ձև՝ կանխարգելումը:

Այսօր կրծքագեղձի քաղցկեղը համարվում է  կանանց շրջանում ամենատարածված հիվանդությունը: Որպեսզի կինն առողջ լինի, պարտավոր է տարվա մեջ գոնե մեկ անգամ հետազոտություն անցնել,ասում է Հայ-ամերիկյան առողջության  կենտրոնի տնօրեն Խաչանուշ  Հակոբյանը:  Մեկ հետազոտությունը կարող է կանխել այս չարիքը:

Այս եղանակով կենտրոնում իրենց գործունեության 15 տարիների ընթացքում փրկվել է  5000 մարդու կյանք: Իսկ ասյ տարի կենտրոնում կրծքագեղձի  հետազոտություն է անցել շուրջ 22 հազար կին, որոնցից շուրջ 800 մոտ ախտորոշվել է քաղցկեղ:

Քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից մեկը, ըստ մասնագետի, ժառանգականությունն է: Եթե մարդու ընտանիքում գրանցվել են քաղցկեղով հիվանդության դեպքեր, ապա նա պետք է իր տարեկան հետազոտությունները սկսի ավելի վաղ տարիքում: Սակայն վատ սովորությունները և սթրեսը նույնպես կարող են քաղցկեղի պատճառ դառնալ: Հայաստանում յուրաքանչյուր  28-րդ կինն ունի կրծքագեցղձի քաղցկեղ:

Ըստ Խաչանուշ Հակոբյանի՝ բժշկի չայցելելու հիմնական պատճառ հոգեբանական է՝ վախ ախտորոշման  արդյունքից, այլ ոչ թե սոցիալական: Կենտրոնում կոմպլեքս հետազոտությունն արժե 40000 դրամ:  Կենտրոնը զբաղվում էնաև անպտղությամբ տառապող զույգերի բուժմամբ: կենտրոնում այս տարի  մայրության բերկրանքն է  զգացել մոտ 13 կին:

 

 

 

 

 

 

Back to top button