Ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոցում»
Մին-Վոդիից և Դոնի-Ռոստովից Երևան ժամանած ինքնաթիռներն առայժմ չեն կարողանում վայրէջք կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին օդանավակայանից, պատճառը Արարատյան դաշտի վրա կուտակված թանձր մառախուղն է:Նշենք, որ նախատեսված վայրէջքի ժամից արդեն ավելի քան 2 ժամ է անցել, սակայն ինքնաթիռները շարունակում են պտույտ գործել մայրաքաղաքի վրա:Ի դեպ, մեր զրուցակիցը չբացառեց, որ երկու ինքնաթիռները, ի վերջո, վայրէջք կկատարեն Գյումրիի օդանավակայանում:
Նշենք, որ այս պահին «Զվարթնոցում» խուճապային իրավիճակ է 2 ինքնաթիռների ուղևորներին դիմավարողների շրջանում: Սակայն, օդանավակայանից մեզ հավաստիացրին, որ անհանգստության առիթ չկա, իրավիճակը վերահսկվում է:Նշենք նաև, որ Մին-Վոդիից և Դոնի-Ռոստովից ժամանած ինքնաթիռները Երևանուիմ պետք է վայրէջք կատարեին համապատասխանաբար 09:45-ին և 09:55-ին: