Միջազգային

Մերկելը տեսնում է ԵՄ-ԵՏՄ համագործակցության հեռանկարներ, բայց՝ պայմանով

marlenahovsepyan
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ եթե առաջընթաց արձանագրվի ուկրաինական ճգնաժամում, մասնավորապես՝ կատարվեն Մինսկի պայմանավորվածությունները, հնարավոր կլինի բանակցություններ սկսել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման մասին:

«Մենք պատրաստ ենք աշխատել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի հետ՝ մեծ տնտեսական գոտու ստեղծման նպատակով»,- Ռիա-նովոստի գործակալության փոխանցմամբ, ասել է Մերկելը:

Back to top button