Քաղաքական

Ամփոփվել է ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ 2014թ. երևանյան գրասենյակի համագործակցության ծրագիրը

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում նախօրեին տեղի է ունեցել ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի 2014թ. համագործակցության ծրագրի ամփոփումը:

Միջոցառմանը ելույթ են ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, այդուհետ զեկույցներով հանդես եկան համագործակցող ՀԿ-ների ղեկավարները:

ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ պաշտպանության նախարարը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը 2014թ. ընթացքում դասընթացներ անցած մասնակիցներին հանձնել են նաև համապատասխան հավաստագրեր:

Միջոցառման ավարտին Սեյրան Օհանյանը և Անդրեյ Սորոկինը ստորագրել են ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև համագործակցության 2015թ. ծրագիրը:

Back to top button