Միջազգային

Մասսայական դանակահարություն Ավստրալիայում. 8 երեխա է սպանվել

Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը հրեշավոր հանցագործություն է համարել Ավստրալիայի Քուինսլենդ նահանգում տեղի ունեցած 8 երեխաների սպանությունը:Այս մասին հաղորդում է The Australian News-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել են, որ Ավստրալիայի Քուինսլենդ նահանգի Քյորնս քաղաքում սպանվել է 8 երեխա: Արտակարգ ծառայությունների աշխատակիցները հայտնաբերել են դանակից ստացած վնասվածքներով մարմիններ: Այնտեղ է եղել նաև 34-ամյա մի կին, ով վիրավոր է եղել կրծքավանդակից: Վերջինիս տեղափոխել են հիվանդանոց: Երեխաները 1,5-ից 15 տարեկան էին: Ըստ նախնական տեղեկությունների՝ բոլոր երեխաները քույր և եղբայրներ են եղել, իսկ վիրավոր կինը նրանց մայրն է:

Back to top button