Միջազգային

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ին «Միստրալ» չի փոխանցի

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ իրենք որևէ հիմք չունեն Ռուսաստանին «Միստրալ» ուղղաթիռակիրները փոխանցելու համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:«Այս մասին մի քանի անգամ հայտարարել եմ: Այս պահին բավականաչափ առաջընթաց չկա, որպեսզի Ֆրանսիան կարողանա մատակարարել»,- ասել է Օլանդը:

Օլանդը նշել է նաև, որ ԵՄ երկրները որոշել են առայժմ լրացուցիչ պատժամիջոցներ չընդունել Ռուսաստանի դեմ:Ըստ պայմանագրի, Ֆրանսիան առաջին «Միստրալը» պետք է Ռուսաստան ուղարկեր դեռևս նոյեմբերին:

Back to top button