Միջազգային

ԵՄ- ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ղրիմի դեմ

Եվրամիությունը հավանություն է տվել Ղրիմի նկատմամբ նոր՝ լոկալ պատժամիջոցներին, որոնք սահմանում են արգելքներ զբոսաշրջության, առեւտրի եւ ներդրումների բնագավառում, հայտնում է ՏԱՍՍ- ը՝ վկայակոչելով ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչին։ «Սահմանափակումները ընդունվել են։ Դրանք ուժի մեջ կմտնեն ուրբաթ օրը»,- հայտարարել է նա։

Ղրիմի դեմ նոր սահմանափակումները չեն մտնում Ռուսաստանի դեմ հիմնական պատժամիջոցների փաթեթն մեջ եւ Ղրիմը Ռուսաստանի կազմում չճանաչելու ԵՄ ռազմավարության մասն են։ Այս ռազմավարության շրջանակում արգելվում է Ղրիմի բնակիչներին ռուսական անձնագրերով շենգենյան վիզայի տրամադրումը, թերակղզու՝ Ուկրաինայում հավաստագիր չանցած ապրանքների ներկրումը, ինչպես նաեւ ԵՄ- ի նավերի եւ ինքանթիռների համար Ղրիմի նավահանգիստների եւ օդանավակայաններից օգտվելը։

Back to top button