Տնտեսական

ՉԺՀ-ն ՀՀ Կառավարությանը 60 միլիոն չինական յուանի չափով անհատույց օգնություն կտրամադրի

hasmikdilanyan
Ի պատասխան, ՀՀ Կառավարության խնդրանքին համապատասխան` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կառավարությունը ՀՀ Կառավարությանը տրամադրելու է վաթսուն միլիոն չինական յուանի չափով անհատույց օգնություն: Համապատասխան նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում: «Մինչ այժմ ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև տեխնիկատնտեսական համագործակցությունը հաջող ընթացք է ունեցել. իրականացվել են տարբեր ծրագրեր` գյուղատնտեսության, առողջապահության և տրանսպորտի ոլորտում: Վերջին տարիներին ՉԺՀ կառավարության կողմից տրամադրվող անհատույց օգնության ծավալներն աճել են»,- նշված է հիմանվորման մեջ:

ՀՀ կառավարությունն այսօր կհաստատի նաև «Հայաստանի Հանրապետության և KFW բանկի միջև «Համատեղված ջրային ռեսուրսների կառավարում/Ախուրյան գետ 1-ին փուլ» 50 մլն եվրո արժողությամբ վարկային և 2 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագրերի նախագծերը: Համաձայնագրի և Դրամաշնորհի շրջանակներում տրամադրվող միջոցները կուղղվեն Կապսի ջրամբարի վերականգնմանը, ինչպես նաև վերջինիս ենթակառուցվածքների վերազինմանը: Մասնավորապես, նշյալ միջոցները բացառապես կօգտագործվեն գյուղատնտեսական ոռոգման նպատակով Ախուրյան գետի վրա 25 մլն մ³ ծավալով Կապսի ջրամբարը վերականգնելու և շինարարական աշխատանքներն ավարտելու համար, գետային համակարգի վերին հոսանքներում ջրի կառավարումը բարելավելու համար, ինչպես նաև հարակից ծառայությունների համար: Վարկային համաձայնագրով նախատեսված միջոցները տրամադրվելու են 15 տարի մարման ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ, տոկոսադրույքը ֆիքսված է, որը ամրագրվելու է համաձայնագրերի ստորագրման օրը` ստորագրելուց 2 ժամ առաջ, պարտավճարը կազմում է 0.25%, կառավարման վճարի չափը կազմում է վարկի գումարի 1%-ը և վճարվելու է միանվագ, ժամկետանց վճարումների նկատմամբ հաշվարկվում է տույժ` գործող տոկոսադրույքին գումարած 3% դրույքաչափով

Մեկ այլ համաձայանգրով էլ՝ «Հայաստանի Հանրապետության և KFW բանկի միջև «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր ІІ փուլ 3-րդ» ծրագրի շրջանակներում ուղեկցող միջոցառումների համար 1 մլն եվրո արժողությամբ լրացուցիչ ֆինանսավորման դրամաշնորհային համաձայնագրի նախագիծ կհաստատվի:

Back to top button