Միջազգային

Ռուսաստանն էժանացնում է Բելառուսին մատակարարվող գազի գինը

Մոսկվան և Մինսկը ստորագրել են նոր գազային համաձայնագիր։ Ռուսական գազը բելառուս սպառողը հաջորդ տարվանից կստանա 1000 խորանարդ մետրի դիմաց 168 դոլարի փոխարեն 154 դոլարով:

Լուրը հայտնել է Ռուսաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Սուրիկովը՝ տեղեկացնելով նաև, որ փաստաթուղթը «Գազպրոմ» ու «Տրանսգազ Բելառուս» ընկերություններն ստորագրել են դեկտեմբերի 12-ին։

Back to top button