Տնտեսական

Ագրարագյուղացիական միավորումն առաջարկում է սառեցնել վարկերը՝ մինչեւ վիճակը կայունանա

hasmikmartirosyan

Խուճապային իրավիճակ հարկավոր չէ ստեղծել, այլ անհրաժետ է տեսական քայլերից գործնականի վերածվող որոշումներ կայացնել, այսօր ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։ Այսօր գյուղատնտեսության նախարարի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո  ներքին պայմանավորվածություն է ձեռք բերվել դիմել կառավարությանը՝ խնդրելով աջակցել գյուղացիներին վարկերը ժամանակավորապես սառեցնելու գործում՝ մինչ արտարժույթի վայրիվերումների կանգը:

Ըստ Բերբերյանի՝ Կենտրոնական բանկը շուրջ 10 օր առաջ հայտարարեց, որ արտարժույթի տաատնումները զգալի չեն լինելու, սակայն 25 տոկոս գնաճ արձանագրվեց։ «Գյուղացիները մեկ միլիոնի հաշվարկով վարկ են վերցրել, այժմ վարկը մարելու ժամանակն է։ Այդ մեկ միլիոնը դարձել է 1 մլն 200-300 հազար դրամ: Կոչ եմ անում Կենտրոնական բանկին, սառեցնել գյուղացիների վարկերը, մինչև վիճակը կայունանա»։

Արտարժույթի տատանումը և գնային նման վերելքը ուղիղ համեմատական են, կարծում է Ագրարագյուղացիական միավորման նախագահը և նշում, որ այս պայմաններում գյուղմթերքի թանկացումից և սպասվող նոր գնաճից բողոքելն անմիաստ է:

Բերբերյանը նշում է, որ նախաամանորյա թանակացումներ ամեն տարի էլ արձանագրվել են, սակայն այս տարի նախաամանորյա գնաճ չէ, այլ անհասկանալի իրավիճակ, ու այս համատեքստում կանխատեսում է կարտոֆիլի գնի բարձրացում, իսկ ահա մսի շուկայում գնային էական տատանումներ չեն սպասվում:

Ագրարագյուղացիական միավորման նախագահն այսօր ավելի շատ խոսեց տնտեսության ճգնաժամային իրավիճակի մասին՝ հռետորական հարցադրումներ հնչեցնելով. ու՞ր է գնում ԿԲ-ի կողմից շուկա ներարկած արտարժույթը, միգուցե միտումնավո՞ր տատանումներ են տեղի ունենում, թե՞ տարբեր դրոշների ներքո մեր երկրում աշխատող կազմակերպություններն են փորձում երկրից դուրս հանել արտարժույթը: Հարցերն ուղիղ հասցեատեր չունեն, բայց Հաչ Բերբերյանը հնչեցրեց գյուղացիների կողմից փոխանցված մտահոգությունները։

 

Back to top button