ԿարևորՏնտեսական

ԿԲ նախագահը վստահեցնում է՝ դրամը կարժեւորվի՝ հնարավոր է մինչեւ տարեվերջ (լրացված)

լրավել է ժամը 17։28- ին

hasmikdilanyan

Հայաստանի փոխարժեքի շուկայում տիրող իրավիճակը ԿԲ նախագահին ստիպել է ևս մեկ անգամ հանդիպել լրագրողների հետ, կրկնել նախորդ անգամ հնչեցրած այն հայտարարությունները, որ իրավիակը վերահսկելի է, բանկային համակարգը խնդիրների չունի, պարզապես խուճապ է: Գլխավոր դրամատանը մոտավորապես գիտեն, սակայն առայժմ չեն հրապարակում, թե որն է լինելու փոխարեժքի իրական գինը։ Ջավադյանը չի հստակեցրել, սակայն պնդել է, որ փոխարժեքի կուրսը պարտադիր իջնելու է, չի բացառել՝ անգամ մինչև տարեվերջ։

Հայկական դրամի գերարժեզրկում, ԱՄՆ դոլարի գերարժևորում. մեր երկրի փոխարժեքի շուկայում  ստեղծված իրավիճակի բնութագրումն է՝ ըստ ՀՀ գլխավոր դրամատան տնօրենի: Արթուր Ջավադյանը շարունակում է պնդել՝ բանկային համակարգում արտարժույթի պակաս չկա, որևէ բանկի իրենք չեն հրահանգել, որ գործարքները դադարեցնեն, որոշ բանկերի սեփականատերեր էլ անգամ պատրաստ են ավելացնել իրենց կանոնադրական կապիտալը։

Ոչ միայն ԿԲ- ն, այլ նաև բանկերը  արտարժույթի խնդիր չունեն։ Ասվածը Արթուր Ջավադյանը հետևյալ օրինակով է հաստատում՝ եթե անգամ ՀՀ բոլոր քաղաքացիներն այս պահին ցանկանան իրենց դրամն արտարժույթով փոխանակել, կկարողնան բավարարել պահանջարկը։ «ԿԲ-ում բանկերը ունեն 300 մլն դոլարից ավելի փող, մնացած թղթակցային հաշիվներին ունեն 300 մլն դոլարից ավելի գումար։ Դա միայն դոլարով արտահայտված, նաև բավական եվրո, ռուբլի ունեն: Այդպիսի խնդիր չկա»։

Արթուր Ջավադյանը հստակ հայտարարեց՝ ԿԲ- ն որևէ բանկի չի արգելել դադարեցնել գործարքները,միաժամանակ հիշեցնելով՝ կան բանկեր, որոնք իրենց պատմության ողջ ընթացքում սպասարկում են միայն իրենց հաճախորդներին։ «ԿԲ որևէ սահմանափակում չի դրել ու չի դնի բանկերի վրա՝ հաշիվների, ավանդների կամ այլ ծառայությունների սպասարկման  վրա: ՀՀ ԿԲ-ն  խստորեն  ու հետևողականորեն է այդ հարցին վերաբերում: Եթե բացահայտվի, որ բանկերը իրականացնում են որևէ սպեկուլյատիվ գործողություն, այդ թվում նաև հրաժարվեն սպասարկել, խստոերն կպատժվեն»,- ասաց։

Եթե վարկային պայմանագրում նշված չէ, ապա որևէ աշխատակից չի կարող զանգահարել հաճախորդին ու վարկային պայմանագրի փոփոխություն պարտադրել:  ԿԲ- ն փոխարժեքի կարգավորման խնդիր չդրեց, երբ նախորդ շաբաթվանից սկսեց բանկերին դոլար վաճառել։ Իրական  նպատակը փոխարժեքը ճշգրտելն է, հստակեցրեց գլխավոր դրամատան ղեկավարն ու պնդեց՝ հայկական դրամը արժևորվելու է։ Միայն թե չասաց, թե երբ, միաժամանակ չբացառեց, որ արժևորումը  մինչև  տարեվերջ կգրանցի։

ԿԲ- ն նաև  գնաճն է վերահսկում, չնայած մեր երկրում թանկացումները համատարած են ու գները փոփոխվում են ոչ թե օր օրի, այլ՝ ժամ առ ժամ: Ջավադյանը պնդում է՝ գնաճը Հայաստանում կանխատեսվածի շրջանակներում է լինելու։

Ի դեպ՝ մեկուկես ժամ տևած ասուլիսի ավարտին լրագրողներից մեկի՝ դոլարային վարկերի համար զիջումներ անելու եք, թե ոչ ԿԲ նախագահը պատասխանեց՝«Իհարկ՝ե կմեղմացնենք, բա՞ ինչ պիտի անենք»։ Միայն թե չհստակեցվեց՝ արդյո՞ք դա հումորի ժանրիևց էր, թե՞ իրականություն։

Ի դեպ՝ հիշեցնեմ, որ այսօր կեսօրին ԱՄՆ մեկ դոլարը գնվում էր առավելագույնը 550, վաճառվում՝ 575 դրամով։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Back to top button