Քաղաքական

ԵՄ պատրաստ է աշխատել Հայաստանի հետ, ասել է Տրայան Հրիսթեան

hasmikmartirosyan

Վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող բռնությունները՝ ազատամարտիկների և Աժ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա անպայման իրենց արձագանքը գտնեն ԵՄ կողմից առաջիակյում հրապարակվելիք հայտարարությունում: Այսօր այդ մասին Մեդիա կենտրոնում հյատարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, նշելով որ իրենք տեղյակ են և հետևում են իրադարձույթունների զարգացմանը: Դեսպանն ի թիվս այլ հարցերի, այսօր անդրադարձել է նաև ԵՄ-ՀՀ հետագա համագործակցության ուղենիշերին:

 

 

Տրայան Հրիսթեան այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը հետադարձ հայացք գցելով 2013 թվականի սեպտեմբերի 3-ից մինչ այսօր ՀՀ-ԵՄ համագործակցության փուլերին, նշեց, որ ԵՄ-ը պատրաստ է շարունակել աշխատանքը Հայաստանի հետ այն ոլորտներում, որոնք տեսականորեն չեն հակասում Հայաստանի Եվրասիական տնտեսական միության առջև ստանձած նոր պարտավորություններին: Իհարկե, սեպտեմբերի 3-ին  Հայաստանի քաղաքական կուրսի փոփոխություն մասին հայտարարությունը, ԵՄ արևելյան գործընկերության ջատագովների համար, անակնկալ էր, սակայն, ըստ Տրայան Հրիսթեայի, ԵՄ-ն բնորոշ և կարևոր հատկանիշներից մեկն այն է, որ կազմակերպությունը հարգում է իր գործընկեր պետությունների որոշումները, այդ տեսանկյունից նաև Հայաստանինը: Դեսպան Հրիսթեան վստահություն հայտնեց նաև, որ ՀՀ հետ քննարկումների արդյուքնում կլինի համաձայնություն՝ համագործակցության ապագա ուղղությունների վերաբերյալ, որը համաձայնեցվել էր Վիլնուսյան գագաթաժողովում:

«2014 թվականին կարևոր զարգացումներ են տեղի ունեցել երկուստեք հարբերություններում, որոնք ապացուցում են, որ կողմերը պատրաստակամ են շարունակել համագործակցությունը՝ մարդու իրավունքների, ժոողվարդավարացման գործընթացների, դատական համակարգի բարելաման, քաղաքաքացիական հասարակության աջակցության ոլորտներում: Գործընթկերության համատեքստում Հայաստանը կարևոր գործընկեր է  շարունակում մնալ ԵՄ համար: Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 27 տոկոսը բաժին է ընկնում ԵՄ-ին, ինչպես նաև երկրում կատարված ներդրումների 57 տոկոսը»:

Սակայն, ըստ դեսպանի, Հայաստանի նոր գործընկերոջը՝ ԵՏՄ-ին, ենթադրվում է արտաքին առևտրի մասով որոշակի լիազղորությունների փոխանցում, իսկ թե որն է Հայաստան-ԵՄ հարաբերությունների լավագույն սցենարը Տրայան Հրիսթեան նշեց, որ փորձում են քննարկել ու հասկանալ, համագործակցության իրավական շրջանակը, ու «այս ճանապարհին հունվարին անցկացվելիք համագործակցության խորհրդի նիստը նոր հանգրվան կլինի»։

Back to top button