Տնտեսական

Որոշ փոխանակման կետերում երեկ երեկոյան դոլարի վաճառքի գինը հասավ ու գերազանցեց 525 դրամը

Որոշ փոխանակման կետերում երեկ երեկոյան դոլարի վաճառքի գինը հասավ ու գերազանցեց 525 դրամը: Այսօր արդեն բանկերի մեծ մասը, որպես վաճառքի գին, սահմանել են 500 ու ավելի դրամ: Բանկերի կողմից դոլարի վաճառքի ամենացածր գին սահմանվել է 495 դրամը, ամենաբարձրը՝ 515 դրամն է: Ուշագրավ է, որ որոշ բանկեր դոլարն առնում են ավելի բարձր գնով, քան մյուսները վաճառում են: Հիշեցնենք` Կենտրոնական բանկն ավելի վաղ հայտարարել էր, որ բանկի Ֆինանսական վերահսկողության վարչությունը արտարժույթի առք ու վաճառքի կետերում դեկտեմբերի 9-ից 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու է ստուգումներ՝ հայաստանի օրենսդրությանը փոխանակման կետերի գործունեության համապատասխանությունը պարզելու նպատակով: Ստուգումների արդյունքների վերաբերյալ առայժմ որևէ հայտարարություն չի արվել:

 

Back to top button