ԵՏՄ անդամակցության գործընթացը եկող տարվա սկզբում ավարտին չի հասնի. Ալ. Իսկանդարյան
«Ես ասում եմ, որ կասկածում եմ, թե հունվարի մեկին ինչ-որ բան կհասցնեն ավարտել, ինչը պայմանավորված է այն տարաձայնություններով, որ գոյություն ունեն ԵՏՄ ներսում՝ Մինսկի ու Աստանաի մյուս կողմից Մոսկվայի միջև»:
ԵՏՄ ոչ միայն հակամարտությունների լուծման տարածք է, այլ հենց հակամարտությունների ու պրոբլեմների տարածք, ինչպես յուրաքքանչյուր քաղաքական միությունում, քանի որ երկրները տարբեր են, հետաքրքրությունները նույնպես:
Ներքաղաքական դաշտում ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի որևէ փոփոխություն չի ակնկալվում, քանի որ ոչ իշխանական եռյակը, կամ ընդդիմությունը բավականին թույլ է ու հայտնվել է լուսանցքում:
Ցեղասպաննության 100-րդ տարելիցի նախաշեմին լուրջ փոփոխություններ չի սպասում Կովկասի ինստիտուտի տնօրենը.«Մինչև 2015 թվականի ապրիլի 24ը Անկարան կփորձի տարբեր տեղեկություններ տարածելով, որոշ հայտարարություններով ու PR ակցիաներով «լղոզել» ցեղասպանության 100-րդ տարելիցի ազդեցությունը»: