Միջազգային

Սիդնեյում ոստիկանները բանակցություններ են վարում ահաբեկիչների հետ (լուսանկարներ)

Ավստրալիայի ոստիկանությունը սկսել է բանակցություններ վարել այն մարդու հետ, ով մարդկանց պատանդ է պահում Սիդնեի կենտրոնում գտնվող սրճարանում: Հաղորդում է BBC-ն:
«Ոստիկանությունը բանակցողներ է սկսել ահաբակչի հետ եւ շարունակում են շփվել նրա հետ», — լրագրողներին ասել է Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանության պետի տեղակալ Քեթրին Բյորնը: Ըստ նրա, ոստիկանները «փորձում են պարզել ագրեսորի դրդապատճառները»: Ոստիկանության պետի տեղակալը հրաժարվել է ասել պատանդների թիվը, սակայն ըստ ոստիկանության տվյալների դրանց թիվը հասնում է 30-ի:

Հիշեցնենք, որ ծայրահեղականները Սիդնեյի Lindt սրճարանում պատանդ են վերցրել աշխատակազմին և այցելուներին: Ծայրահեղականներից մեկը հայտարարել է, որ քաղաքում տեղադրված է 4 ռումբ: Ոստիկանությունն այս տեղեկությունը ևս չի հաստատում և հանգստության կոչ է անում: Թե կոնկրետ որտեղ են տեղադրված ռումբերը՝ չի նշվում: Խանութ-սրճարանում պատանդներ վերցրած ծայրահեղականները բանակցություններ են պահանջում Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթի հետ: Իր հերթին Էբոթը հայտարարել է, որ դա «խորապես անհանգստացնող միջադեպ է»:

Back to top button