Հայաստանում 18 հազար մարդ պալիատիվ բժշկության կարիք ունի
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Ըստ պաշտոնական տվյալների՝ 18 հազար մարդ ամեն տարի Հայաստանում պալիատիվ բուժման կարիք ունի, ինչը իսկապես մեծ թիվ է Հայաստանի նման փոքր երկրի համար: Տարեկան արձանագրվող 27 հազար մահվան դեպքերի 60-70 տոկոսի դեպքում հարկ է տրամադրել պալիատիվ բժշկական օգնություն։
Հայաստանի Հանրապետությունում պալիատիվ բժշկական օգնությունը բուժօգնության և սպասարկման համեմատաբար նոր տեսակ է: Այն կյանքին վտանգ սպառանացող և անբուժելի հիվանադություններով տառապելու դեպքում, ինչպես նաև մահամերձ հիվանդին և նրա ընտանիքի անդամներին տրամադրվող համալիր օգնություն է:
Տարեկան մահացության ընդհանուր ցուցանիշը Հայաստանում կազմում է 27.000-28.000 է, որի 60-70 տոկոսի դեպքում անհրաժեշտ է տրամադրել պալիատիվ բժշկական օգնություն: «Ռադիոլուրի» հետ զրուցում ԱԺ առողջապահության, մայրության հարցերի մշտական հանձնաժողովի խորհրդական Արա Տեր-Գրիգորյանը նշում է, որ բուժման այս տեսակ ընդունված է աշխարհի տարբեր երկրներում :Այն աջակցող խնամք է հատկապես այն հիվանդներին,ովքեր անբուժելի հիվանդությամբ են տառապում կամ էլ իրենց հիվանդության վերջին շրջանում են գտնվում։
«Պալիատիվ բժշկական օգնության տեսակն ընդունելու համար արդեն նախաձեռնել ենք օրենսդրական փոփոխություն, որպեսզի կարողանանք նաև հատկացումներ անել: Այս պահին միայն Օնկոլոգիական կենտրոնում է գործում նման կենտրոն, բայց վճարովի հիմունքներով, իսկ եթե օրենքն ընդունվի, ապա պետությունն էլ որոշակի գումար կտարմադրի նման կենտրոններին»,- ասում է Արա Տեր-Գրիգորյանը:
Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անցնող տարում հորդորել է բոլոր պետություններին պալիատիվ կամ ամոքիչ բուժօգնությունը դարձնել առողջապահության մի մաս։ Արա Տեր -Գրիգորյանը ասում, որ այս բուժման պրոցեսն իրականցնելու համար արդեն սկսել են կրթել համապատասխան մասնագետներին՝ հմտություններ ձեռք բերելու համար, քանի որ օգնությունն իր մեջ ներառում է ինչպես բժշկական, այնպես էլ հիվանդի ու նրա հարազատների տառապանքները մեղմացնող սոցիալ-հոգեբանական և հոգևոր աջակցություն»,- նշում է զրուցակիցս։
Ըստ պաշտոնական տվյալների 18 հազար մարդ ամեն տարի Հայաստանում կարիք ունի պալիատիվ բուժման, ինչը իսկապես մեծ թիվ է Հայաստանի նման փոքր երկրի համար: