ԿարևորՀասարակությունՌեպորտաժներՏեսանյութեր

«Անորսալի» Մերկուրիի և հսկա Յուպիտերի հազվագյուտ հանդիպումը

Իսկ դու պատրա՞ստ ես ամռան ամենառոմանտիկ տիեզերական տեսարանին։ Այս գիշեր երկնակամարում իսկական սիրո պատմություն է հյուսվելու, որը բաց թողնել պարզապես չի կարելի։

Մեր գլխավերևում՝ անսահմանության մեջ, հսկա Յուպիտերը պատրաստվում է իր գլխավոր հանդիպումներին։

Առաջին, ամենատպավորիչ ժամադրությունը հենց այս գիշեր է՝ հունիսի 9-ի լույս 10-ին։ Յուպիտերին ընդառաջ է գնալու երկնքի գեղեցկուհին՝ Վեներան՝ սիրո և գեղեցկության մոլորակը։ Նրանք մոտենալու են այնքան, որ երկնակամարում հայտնվեն կողք կողքի շողացող ու միմյանց ջերմացնող երկու հզոր, անհավանական պայծառ կրակներ։ Մթնշաղին պարզապես նայիր արևմտյան կողմը. սպասվում է այնպիսի պայծառ տեսարան, որ անզեն աչքով, նույնիսկ քաղաքի լույսերի միջից, կզգաս այդ կախարդանքը։

Իսկ արդեն օգոստոսի 15-ի գիշերը Յուպիտերը կհանդիպի իր մյուս հարևանին՝ գաղտնապահ Մերկուրիին, որն այս անգամ վերջապես դուրս կգա Արեգակի ստվերից։ Նրանց տեսնելու համար պետք է արթնանալ վաղ առավոտյան ու նայել արևելք։

Կարդացեք նաև

Back to top button