ԱՄՆ դաշնային դատարանը անօրինական է ճանաչել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից աշխատանքային վիզաների համար գանձվող 100,000 դոլար վճարը։
Հայցը ներկայացրել են 20 դեմոկրատական նահանգների գլխավոր դատախազները։
ԱՄՆ վարչակազմը պնդում է, որ նախագահը լիազորություն ուներ լրացուցիչ վճար սահմանելու, քանի որ դաշնային ներգաղթի մասին օրենքը թույլ է տալիս նրան սահմանափակել օտարերկրացիների մուտքը, եթե նա դա համարում է «վնասակար ԱՄՆ շահերի համար»։
Այնուամենայնիվ, դատավոր Լեո Սորոկինին պնդել է, որ նոր վճարը, ըստ էության, հարկ է, և նախագահը լիազորություն չունի նոր հարկեր սահմանելու առանց Կոնգրեսի հաստատման։




