
«Հայաստան» դաշինքը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու է Սահմանադրական դատարանում։ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այս մասին հայտարարել է այսօր ճեպազրույցում։
Նա տեղեկացրել է, որ այժմ համապատասխան աշխատանքներ են տարվում՝ ՍԴ ներկայացվելիք փաթեթը պատրաստելու համար։
«Ակնհայտ է, որ ընտրությունները տեղի են ունեցել ճնշումների, ոչ ազատ ու ոչ արդար պայմաններում, և կան բազմաթիվ փաստեր։ ԿԸՀ-ի՝ արդյունքների վերջնական հայտարարումից հետո գնալու ենք այդ ճանապարհով»,- ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորը։




