ԿարևորՏնտեսական

Հայկական բանկային օրերը Գերմանիայում

Հայաստանի բանկերի միության և գերմանական Landesbank Baden-Württemberg-ի (LBBW) նախաձեռնությամբ Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում նախօրեին անցկացվել է Հայաստանի բանկերի ղեկավարների, Հայաստանի Կենտրոնական բանկի և Լանդեսբանկի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպում։

Միջոցառման նպատակն էր խորացնել և ամրապնդել գործնական հարաբերությունները հայկական բանկերի և գերմանական Landesbank-ի միջև՝ ձևավորելով նոր հնարավորություններ երկկողմ համագործակցության, փորձի փոխանակման և մասնագիտական կապերի զարգացման համար։

Հայկական կողմը ներկայացրել է «Հայաստանի մակրոտնտեսական միջավայրը» խորագրով զեկույցը, որում անդրադարձ կատարվել Հայաստանի տնտեսական զարգացումներին, բանկային համակարգի ներկայիս իրավիճակին, կայունության գործոններին և հետագա զարգացման հեռանկարներին։

Կարևորվել է նաև միջոցառման շրջանակում կայացած երկկողմ հանդիպում-քննարկումները

Հայկական բանկերի և LBBW-ի համապատասխան ստորաբաժանումների միջև երկկողմ հանդիպում-քննարկումների ընթացքում կողմերը հնարավորություն են ունեցել անդրադառնալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին և գործընկերային կապերի խորացմանը։

Կարդացեք նաև

Back to top button