ԿարևորՄիջազգային

Brexit-ից 10 տարի անց բրիտանացիների մեծ մասը ցանկանում է վերադառնալ ԵՄ

Ipsos ինստիտուտի հետազոտության համաձայն, որն անցկացվել է մայիսի 14-20-ը,  բրիտանացիների 52%-ը կարծում է, որ երկիրը պետք է կրկին անդամակցի Եվրամիությանը։ Սա փաստացի 2016 թվականի հունիսի հանրաքվեի հայելային արտապատկերն է։ Այն ժամանակ նույնքան բրիտանացիներ քվեարկեցին Brexit-ի օգտին։

Բրիտանացիների գրեթե կեսը կողմ է կրկնակի հանրաքվեին։ Կարծիքները հավասար կիսվում են այն հարով, թե արդյո՞ք այն պետք է անցկացվի հաջորդ համընդհանուր ընտրություններից առաջ, թե՞ հետո։ Հարցին, թե ինչպես կքվեարկեին հիպոթետիկ նոր հանրաքվեի դեպքում, միայն 33%-ն է պատասխանել, որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ի անդամ չպետք է լինի, հայտնում է RFI-ն։

Ipsos-ի քաղաքական հետազոտությունների տնօրեն Կիրան Փեդլին հայտարարել է, որ այս տվյալները վկայում են «հասարակական տրամադրությունների ակնհայտ փոփոխության» մասին։ Նրա խոսքով՝ «Եվրոպայի հետ մեր հարաբերությունների շուրջ բանավեճը ընտրողների գիտակցության մեջ ավարտված լինելուց դեռ հեռու է»։

Եվրամիություն հնարավոր «վերադարձի» կողմնակիցները հիմնականում Լեյբորիստական, Լիբերալ-դեմոկրատական և Կանաչների կուսակցության համակիրներն են, իսկ Reform UK եւ Բրիտանիայի անկախության կուսակցությունների կողմնակիցները Եվրամիությանը կրկին անդամակցելուն դեմ են։

«Պետք է հասկանալ, որ ապագա հավանական հանրաքվեն գործնականում կարող է բոլորովին այլ կերպ անցնել,- նշել է Փեդլին։ — Երբ հանրությանը առաջարկվում է գնահատել Մեծ Բրիտանիայի և Եվրամիության հարաբերությունների հետ կապված տարբեր փոխզիջումները, շատ ավելի բարդ պատկեր է առաջանում»։

Կարդացեք նաև

Back to top button