ԿարևորՄիջազգային

Զելենսկին ցանկանում է Աբրամովիչի միջոցներով Ուկրաինայի համար ՀՀՊ համակարգեր գնել

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջարկում է ռուս գործարար, միլիարդատեր Ռոման Աբրամովիչի` լոնդոնյան «Չելսի» ֆուտբոլային ակումբի վաճառքից ստացված միջոցներն օգտագործել ուկրաինական հակահրթիռային պաշտպանության ուժեղացման համար, գրում է բրիտանական The Guardian-ը։

Պարբերականին տված հարցազրույցում Զելենսկին հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ քննարկել է ակումբի վաճառքից ստացված 2,4 միլիարդ ֆունտ ստեռլինգի ճակատագիրը։

Նրա խոսքով՝ այդ միջոցների մի մասով կարելի էր ԱՄՆ-ից ձեռք բերել Ուկրաինայի համար լրացուցիչ հակահրթիռային պաշտպանության համակարգեր։

Բրիտանական կառավարությունը թույլ էր տվել ռուս-ուկրաինական պատերազմից հետո պատժամիջոցների տակ հայտնված Աբրամովիչին վաճառել «Չելսին»՝ պայմանով, որ գումարը կտրամադրվի բարեգործական կազմակերպություններին, որոնք աջակցում են Ուկրաինայում պատերազմի հետևանքով տուժածներին։

Ակումբի վաճառքից հետո միջոցները փոխանցվել են հատուկ բանկային հաշվին և սառեցվել, Դրանց ճակատագիրը շարունակում է իրավական վեճի առարկա լինել։

Աբրամովիչը հրաժարվում է ստորագրել դրանց փոխանցման մասին համաձայնագիրը՝ պահանջելով դրա դիմաց դադարեցնել իր նկատմամբ հետաքննությունները և հանել իր մյուս ակտիվների նկատմամբ սահմանափակումները։ Բրիտանական իշխանությունները ռուս գործարարին սպառնում են դատարանով։

Կարդացեք նաև

Back to top button