Հասարակություն

ԽԱՊԿ-ն մտահոգիչ է համարում լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի քանակը

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Ինչ զարգացումներ են գրանցվել  լրատվական  դաշտում  2014 թվականին, ինչ լավ կամ վատ միտումներ են արձանագրվել. Մեդիա կենտրոնում այսօր ոլորտի մասնագետները քննարկել են այս  հարցերը: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մտահոգիչ է համարել  լրագրողների նկատմամբ  բռնության դեպքերի քանակը. 2014թ. առաջին 9 ամիսներին 7 նման դեպք է գրանցվել: Ըստ մասնագետի՝   մտահոգիչ է, որ  դեպքերի մեծ մասի մասնակիցը  իրավապահներն են:

Մեդիա փորձագետ Արա Ղազարյանի գնահատմամբ էլ ՝ մտահոգիչն այն է, որ բռնության դեպքերից որևէ մեկն առայսօր քրեաիրավական հարթություն չի տեղափոխվել  և  որևէ պաշտոնյա կամ ֆիզիկական անձ պատասխանատվության չի ենթարկվել:

Մասնագետը հետաքրիր դիտարկում է արել նաև պաշտոնատար անձանց պահվածքի փոփոխության վերաբերյալ:

«Ես չեմ հիշում  որևէ դեպք, որ քրեական գործը մինչև վերջ գնա, հասնի դատարան և ստանանք գոնե մեկ դատավճիռ, որ  բռնություն գործադրողը պատժվի: Սա վատ տենդենց է, ու պատահական չէ, որ  պաշտոնատար անձանց պահվածքը վերջին ամիսներին փոխվել է:  Շատերն ինձ հարցնում են՝ արդյոք մտնելով Մաքսային միություն՝ մենք փոխել ենք մեր քաղաքական կուրսը, և գուցե Եվրադատարան արդեն գոյություն չունի»:

Back to top button