Մշակույթ

Վարդան Մկրտչյան.«Ուտելու վայրերից բացի, Երեւանում մի օր էլ գուցե թատրոնի շենք կառուցվի»

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

 

 

Սոս Սարգսյանի անվան  համազգային պետական թատրոնի շենքի կառուցման համար  անհրաժեշտ է մոտավորապես չորս միլիոն ԱՄՆ դոլլար, սակայն կազմակերպված համազգային դրամահավաքի արդյունքում մինչ օրս հավաքվել է չորս հազար դոլլար: «Առանց պետական աջակցության այս ծրագիրը կարելի է համարել անիրատեսական, բայց եղել են խոստումներ, որոնց դեռ շարունակում ենք հավատալ»,-այսօր նշել է համազգային թատոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը: Նա ամփոփել է  նաև թատրոնի անցնող տարվա ձեռքբերումները:  Ստեղծագործական առումով Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի համար 2014-ը  չգերազանցված տարի էր. չորս առաջնախաղ, որոնցից վերջինը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին. համազգային թատրոնը կներկայացնի Գուրգեն Խանջյանի «Արտավազդ  Շիդար» պիեսը:

Հիշեցնենք, որ Երևանում համազգային պետական թատրոնի շենքը  կառուցելու Սոս Սարգսյանի երազանքն իրականացնելու համար «Սոս Սարգսյան» հիմնադրամը կազմակերպել էր  դրամահավաք:

«Առանց պետական աջակցության այս ծրագիրը կարելի է համարել անիրատեսական, բայց եղել են խոստումներ, որոնց դեռ շարունակում ենք հավատալ»,-ասում է թատրոնի տնօրենը՝ լիահույս, որ ուտելու վայրերից բացի Երևանում մի օր էլ գուցե թատրոնի շենք կառուցվի:

Վարդան Մկրտչյանը ոչ թե հավատում, այս դեպքում արդեն վստահեցնում է՝ 2015-ը «Սոս Սարգսյան» հիմնդրամի համար կլինի բեկումնային. կկազմակերպվեն բարեգործական համերգներ, ներկայացումներ՝ Հայաստանում և Հայաստանից դուրս: 2015-ի փետրվարին համազգային թատրոնը հյուրախաղելորվ կմեկնի Միացյալ Նահանգներ:

Back to top button