Հասարակություն

Ուրուգվայի Սենատի նախագահն այցելել է Դիլիջանի միջազգային դպրոց

Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 10-­ին այցելել է Դիլիջանի միջազգային դպրոց: Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ ԱԺ Հայաստան­Ուրուգվայ բարեկամական խմբի ղեկավար Սուքիաս Ավետիսյանը: Ինչպես
տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սենատի նախագահ Դանիլո Աստորին շրջել է դեռևս հոկտեմբերին դռները բացած դպրոցում, ծանոթացել աշակերտների հետ:

Դանիլո Աստորին, ողջունելով դպրոցի աշակերտներին, զրուցել է նրանց հետ,ծանոթացել դպրոցից ստացած նրանց տպավորություններին: Սենատի նախագահը շրջել է դպրոցի ցուցասրահում, որտեղ ներկայացված են աշակերտների անհատական աշխատանքները, գրադարանում նաև մարզասրահում:

Back to top button