Մշակույթ

Ամանորի տոն՝ սահմանամերձ բնակավայրերի երեխաներին

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Հայրենիքի սահմանի  պաշտպանության թիկունքում նախ և առաջ  սահմանին ապրող մարդիկ են, իսկ մեր պարտքն է այդ մարդկանց կյանքը դարձնել լիարժեք ՝ բոլոր առումներով,- այսօր հայտարարել է Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբենն Բաբայանը, ով ակտիվորեն օժանդակում  է «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությանը։

Նախաձեռնության նպատակն է լրացնել նախ մշակութային կյանքի այն հսկայական ճեղքվածքը, որը գոյություն ունի մասնավորապես սահմանամերձ համայնքներում:

Դեկտեմբերի 20-21-ը նախաձեռնության անդամները  պատրաստվում են  ամանորյա տոնական ծրագրով այցելել  սահմանամերձ  Բաղանիս և Դովեղ համայնքներ՝  տեղի բնակիչներին, մասնավորապես երեխաներին  տոն նվիրելու համար: «Բնակիչների հետ հանդիպումների ընթացքում համոզվել ենք, որ նման միջոցառումների կարիք կա ամենուր, սակայն կարևորելով   հատկապես սահմանամերձ համայնքների  մշակութային կյանքի աշխուժացման անհրաժեշտությունը՝ առաջարկում ենք, որ նման միջոցառումները   լինեն համակարգված, պարբարաբար  և կրեն պետական հովանավորչություն»,- գրել է նախաձեռնության անդամները մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին հասցեգրված նամակում։

Ըստ Ռուբեն Բաբայանի՝ մշակությաին կյանքի ապակենտրոնացումն այսօր  ընդունում է ողջ քաղաքակիրթ աշխարհը և դա արվում է գիտակցաբար: «Երկրի քաղաքացին մեկ այլ քաղաքացու հանդեպ չի կարող ունենալ առավելություն միայն այն պատճառով, որ ապրում է այս կամ այն բնակավայրում: Դա վտանագվոր միտում է»,- ասում է արվեստագետը։

Back to top button