Քաղաքական

Խնդիրներ կունենանք այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանի նկատմամբ կիրառվում են Արեւմուտքի սանկցիաները. քաղաքագետ

Արմինե Գեւորգյան
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

 

 

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության դեմ բողոքի այսօրվա ակցիայի ժամանակ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հայտարարել է, որ խորհրդարանում անդամակցությանը կողմ քվեարկած պատգամավորներն այլեւս իրավունք չունեն ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի անունը տալու:

ՍԻՄ նախագահ, ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի համար, մինչդեռ, փոքրաթիվ խմբերի ներկայացուցիչների գնահատականներն ու պիտակները նշանակություն չունեն: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նա համոզմունք է հայտնել, որ ԵՏՄ անդամակցությամբ Հայաստանի համար բացվում են նոր ու լայն հնարավորություններ եւ մնում է միայն աշխատել ու աշխատել:

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն էլ կարծում է,  որ դրական սպասումները ձեւավորվել էին այն ժամանակ, երբ դոլարը ոչ թե 55, այլ՝ 34 ռուբլի էր: Ըստ նրա՝ այդ առումով տնտեսական ակնկալիքների հետ կապված խնդիրներ դեռ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանի նկատմամբ կգործեն Արեւմուտքի տնտեսական պատժամիջոցները:

ԵՏՄ-ին առնչվող դիտարկումներն ու գնահատականները՝ «Ռադիոլուրի» թեմատիկ անդրադարձում:

Back to top button