Քաղաքական

Մեկնարկել է եռյակի հանարհավաք-երթը, որին չեն մասնակցում Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

 

 

Մեկնարկել է եռյակի հանարհավաք-երթը, որին չեն մասնակցում «Բարգավաճ Հայաստան»-ի և Հայ ազգային կոնգրեսի ղեկավարներ Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը: Չնայած, որ հավաքն ու երթը նախաձեռնել է Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը, սակայն Եռյակի լիդերներից երթին մասնակցում է միայն «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը: Հարցին, թե ինչու է միայն ինքը մասնակցում երթին`վերջիսն նշեց.

«Ես անձամբ կսպասեմ ու կպայքարեմ այնքան, մինչև մենք կունենք սահմանադրական, իրավական  Հայաստան: Ես ոչ մեկին չեմ սպասելու,այլ սպասելու եմ ՀՀ քաղաքացուն, որ տիրանա այս հրապարակին: Հաջորդ անգամ, որ հավաքվենք այս հրապարակը պետք լիքը լինի: Ու եթե ես մեղք ունեմ իր հուսալքության մեջ,ապա ներողություն եմ խնդրում, բայց իմ ներողությունը հերիք չէ»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նախորդ հանրահավաքի ժամանակ Րաֆֆի  Հովհաննիսյանը ասել էր, որ  եռյակի լիդերները մասնավոր զրուցներում հնչեցնում են իշխանափոխության պահանջ, հետևաբար ինչումն է խնդիրը, որ այդ պահանջը հրապարակ չի գալիս`Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց. «Պահանջը որ մասնավորաբար ասվել է, դա պետք է հրապարակվի: Ես ասել եմ, ոչ թե Սերժի դեմ,Ռոբերտի դեմ, այլ ասել եմ  Հայաստանի համար, իսկ հիմա Հայաստանի  համար պայքարն է»:

Խոսելով միասնական օրակարգից`Րաֆֆի Հովհաննիսյանը  նշեց, որ «միասնական օրակարգի միացումը իմ վճռելիքը չէ, դա հայ ժողովուրդը պետք է որոշի հենց այստեղ  և հույս ունեմ մի քանի ամիս անց կունենաք միասնական հրապարակ, միասնական օրակարգ»:

Ամողջական իշխանափոխություն իրականացնելու համար էլ «ժառանգության» առաջնորդը սպասում է պատասխանի ԲՀԿ-ից ու ՀԱԿ–ից:

Back to top button