ԿարևորՔաղաքական

Պետդուման վավերացրել է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը

ՌԴ Պետդուման դեկտեմբերի 10-­ին վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Այդ որոշումը պատգամավորներն ընդունել են միաձայն, տեղեկացնում գրում է ՏԱՍՍ­ը:

Պայմանագիրը Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Հայաստանի նախագահների կողմից ստորագրվել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հոկտեմբերի 10-­ի նիստում: Այն բազային փաստաթուղթ է, որը բովանդակում Է ՌԴ­, Բելառուսի եւ Ղազախստանի պայմանավորվածությունները ԵՏՄ-­ին Հայաստանի միանալու պայմանների վերաբերյալ եւ նպատակամղված է ընդհանուր Միության գործունեության իրավական հիմքի ձեւավորմանը:

Պայմանագրի համաձայն՝ Հայաստանը ԵՏՄ-­ի լիիրավ անդամ է դառնում պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից, այսինքն՝ մասնակից բոլոր երկրներում վավերացման ընթացակարգերի ավարտից հետո, բայց 2015 թվականի հունվարի 1-­ից ոչ շուտ:

Ինչպես Պետդումայի ամբիոնից հայտարարել է պալատի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրացման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին, Եվրասիական միությանը Հայաստանի միանալը պատմական իրադարձություն է ԵՏՄ-­ի ստեղծման ճանապարհին: «Հայաստանն առավելագույն կամք դրսեւորեց զարգացման եվրոպական ուղիով ընթանալու համար: Դա պատմական որոշում է ԵՏՄ-­ի ամբողջ կառույցի ձեւավորման առումով»,­ընդգծել է նա:

Սլուցկու խոսքով՝ պայմանագիրը բովանդակում է վեց հոդված եւ հինգ հավելված, որոնք «ամբողջությամբ լուծում են հարցերի ամբողջ համալիրը, այդ թվում՝ ընդհանուր սահմանի բացակայության»:

Նա նաեւ հայտնել է, որ մինչեւ դեկտեմբերի վերջը այդ պայմանագրի վավերացման հարցը պետք Է քննարկվի Բելառուսի եւ Ղազախստանի խորհրդարաններում: Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը 2014 թվականի մայիսին 29-­ին Աստանայում պայմանագիր են ստորագրել Եվրասիական տնտեսական միության մասին, որն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-­ից:

Back to top button