ԿարևորՔաղաքական

Խնդիրը ոչ միայն պաշտպանվելը, այլեւ հակահարված տալն է. Սեյրան Օհանյան

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

«ԼՂՀ Պաշտպանության բանակի  խնդիրը ոչ միայն պաշտպանական գործողություններ, այլ նաև կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելն է, որը արվում է նաև մեր տարածքից դուրս: Պատճառը պետք է փնտրել հենց այդ սադրանքների մեջ, և մեղքի մեծ բաժինը հակառակորդը պետք է վերցնի նաև իր վրա»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝  անդրադառնալով սահմանային վերջին միջադեպերին: Նախարարի խոսքով ՝ 2014 թվականը Լեռնային Ղարաբաղի և պաշտպանության բանակի համար  բավական լարված տարի էր և առանձնացավ դիվերսիոն –հետախուզական բնույթի տարբեր միջադեպերի առատությամբ:

Սեյրան Օհանյանն անդրադարձել է   հայ-ադրբեջանական սահամանագծի այսօրվա վիճակին:

«Սահմանին լարվածությունը պարբերաբար բարձրանում  ու իջնում  է:  Եթե նախկինում ՊԲ հատվածում լինում էին կրակոցների 30-50 դրվագներ և հակառակորդը օգտագործում էր մինչև 1000 փամփուշտ, ապա այսօր այդ կրակոցների թիվը հասնում է 170-200-ի, իսկ փամփուշտների թիվը` 3-6 հազարի: ՊԲ ու նաև հայկական բանակի ստորաբաժանումները պատասխանում են միայն կանոնավոր դիպուկահարների կրակոցներին:  Անկանոն կրակոցներին մենք հանգիստ ենք վերաբերվում ու չենք պատասխանում: Իսկ եթե լինում են սադրանքներ, ապա այդ ժամանակ մենք ձգտում ենք ոչ միայն պաշտպանվել, այլև կանխել»:

Սահմանային լարվածությամբ հակառակորդը փորձում է ազդել բանակցային գործընթացի ու դիրքորոշման վրա, ինչը , նախարարի բնորոշմամբ, չի հաջողվում:

Փորձը ցույց է տալիս, որ բանակցային գործընթացում մենք կարողանում ենք պաշտպանել մեր դիրքորոշումը՝ ասել է Սեյրան Օհանյանը: Իսկ անդրադառնալով խոցված ուղղաթիռին՝ պաշտպանության նախարարը  նշել է, որ հետաքննությունն ընթանում է,  որևէ նորություն առայժմ չկա:

Back to top button