Սպորտ

Կոսովոն դարձավ ՄՕԿ- ի 205- րդ անդամը

Աշխարհի ավելի քան 100 երկրների կողմից ճանաչված Կոսովոն դարձել է Միջազգային օլիմպիական կոմիտեի լիիրավ անդամ, հայտնում է Բի Բի Սի- ն

2008 թ. Սերբիայից պաշտոնապես իր անկախությունը հռչակած Կոսովոն ՄՕԿ-  205- րդ անդամն է։ Քվեարկությունից հետո ՄՕԿ նախագահ Թոմաս Բախն իր երախտագիտությունն է հայտնել Սերբիային։

Նրա խոսքով՝ թեեւ Սերբիայի օլիպիական կոմիտեի նախագահ Վլադ Դիվացը դժգոհ էր ՄՕԿ- ին Կոսովոյի անդամակցությունից, սակայն «մարզիկների շահերից բխող» դրական որոշումն ընդունեց՝ ցուցադրելով «իրական մարզական ոգի»։

Այսպիսով՝ Կոսովոյի մարզիկները կարող են մասնակցել 2016- ի Ռիո դե Ժանեյրոյի օլիպիական խաղերին։

Back to top button