Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
«Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը. արձագանքը համաշխարհային մարտահրավերներին» թեմայով քննարկում էր այսօր կազմակերպել Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբը ԱԺ- ում։ Ընդամենը մի քանի օր առաջ խորհրդարանը վավերացրեց ԵՏՄ- ին ՀՀ անդամակցության պայմանագիրը, իսկ այսօր արդեն խորհրդարանում աշխատանքային լեզուն ռուսերենն էր։
Քննարկմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, միջազգային հարաբերությունների ոլորտի մասնագե տներ եւ այլ հյուրեր: Ռուսական պատվիրակությունը ղեկավարում էր ՌԴ նախագահի կառավարման պլանավորման դեպարտամենտի միջազգային մշակութային կապերի բաժնի ղեկավար Վալերի Մաքսիմովը:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշել է, որ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելն ապահովում է երկրի անվտանգությունը, բացի այդ` հասարակության գերակշիռ մասը սատարում է Հայաստանի անդամակցությունը:
Կովկասի եւ տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաեւը նշել է, որ ԵՏՄ-ին անդամակցության արդյունքում ՌԴ-ն Հայաստանի համար կլինի առեւտրային խոշոր գործընկեր: