Հասարակություն

Կոռուպցիայի դեմ պայքար. հասարական եւ պետական գործիչների կարծիքները չեն համընկնում

Լուսինե Վասիլյան
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Դեկտեմբերի 9-ը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է։ Այսօր թեմային անդրադարձել են  թե պետական, թե հասարակական կառույցների ներկայացուցիչները։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանի գնահատմամբ ՝ կոռուպցիայի դեմ պայքարի առումով հայաստանյան իրավիճակը լճացած է.  ոչ հետընթաց ունենք, և ոչ էլ առաջընթաց: Այս գանահատականին այնքան էլ համամիտ չէ արդարադատության փոխնախարարը: Սուրեն Քրմոյանը կարծում է, որ   Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարում  փոքր քայլերով, բայց առաջընթաց այնուամենայնիվ  արձանագրում է:

Back to top button