Միջազգային

Apple-ի աշխատակիցը գաղտնիքներ «վաճառելու» համար դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման

Apple ընկերության նախկին մենեջերը կորպորատիվ գաղտնիքի բացահայտման համար դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման:

Գաղտնի տեղեկության բացահայտման համար համաշխարհային մատակարարումների հարցերով նախկին մենեջեր Փոլ Դիվայնը տուգանվել է նաև 4.5 մլն դոլարով: Գրում է BBC-ն:

Դատարանի տվյալներով՝ Դիվայնը միլիոնավոր դոլարներ է աշխատել կորպորատիվ գաղտնիքների փոխանցումից: Դրանք փոխանցվել են բաղադրիչ մասերի ասիացի մատակարարներին, ովքեր կիրառել են այդ տեղեկությունն ավելի շահավետ պայմաններով պայմանագրեր կնքելու համար:

Նա պաշտոնավարել է 2005 թվականից մինչև ձերբակալությունը՝ 2010 թվականը: 3 տարի առաջ նա ճանաչել էր մեղքը խարդախության, դավադրության և փողերի լվացման մեջ:

Նրան սպառնում էր 20 տարվա ազատազրկում, սակայն պատիժը մեղմացվել է քննության հետ համագործակցելու համաձայնությունից հետո, ինչը թույլ կտա ի հայտ բերել անօրինական սխեմայի այլ մասնակիցների:

Back to top button