Միջազգային

Ռուսաստանից դեպի Թուրքիա գազամուղի շինարարության առաջին քայլ արված է

«Գազպրոմ» ընկերությունը ստեղծում է «Գազպրոմ Ռուսսկայա» ընկերությունը, որը պետք է կառուցի դեպի Թուրքիա գազամուղը, հայտնել է գազային հսկայի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը։

ՌԻԱ- Նովոստին, վկայակոչելով Կուպրիանովին, հայտնում է, որ ընկերությունը գրանցվելու է Սանկտ Պետերբուրգում։

Դեպի Թուրքիա գազամուղի շինարարության մասին հայտարարվել է դեկտեմբերի 1- ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Անկարա այցի ժամանակ, որը հայտարարեց, որ դադարեցվում է «Հարավային հոսք» գազամուղի շինարարությունը։

Back to top button