ԿարևորՔաղաքական

Հայոց ցեղասպանությունն աշխարհն արդեն ճանաչել է, ասում է Ուրուգվայի Սենատի նախագահը

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Հնարավո՞ր է արդյոք, որ Ուրուգվայը դառնա  այն  պետությունը, որն աշխարհում առաջինը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, այնպես, ինչպես դա արեց  Ցեղասպանության ճանաչման հարցում: Այս հարցն այսօր ուղղվեց  Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիին։

«Իմ երկիրն աշխատում է այդ ուղղությամբ, բայց ցանկանում նաև եմ նշել, որ մեր կառավարությունը ձգտում է պահպանել  լավ  հարաբերություններ բոլոր երկրների հետ, այդ թվում՝ հակամարտության մեջ ներգրավված»,- հնչեց դիվանագիտական պատասխանը։

Իսկ կա՞ արդյոք միջազզային որևէ հարց կամ խնդիր, որում Ուրուգվայն ակնկալում է Հայաստանի աջակցությունը: Այս հարցին պատասխանելով էլ՝ Դանիլո Աստորին խոսեց  հայ- ուրուգվայական առողջ համագործակցությասն մասին, նշեց, որ երկու երկրների փոխհարաբերություններում հակասություններ չկան ու դա արտացոլվում է միջազգային կառույցներում, օրինակ ՄԱԿ-ում քվեարկությունների ժամանակ:

Ուրուգվայի Սենատի նախագահը նույնքան դիվանագետ էր Իսրայելի կողմից մինչև Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցն այն ճանաչելու հեռանկարի մասին խոսելիս: Հարցն ուղղվեց ուրոգվայցի պաշտոնյային ու ստացավ հետևյալ  պատասպանը. «Պետք է ներողություն խնդրեմ, բայց ուրիշների դիրքերից խոսել չեմ կարող»։

Փոխարենը  հարցի մասին խոսեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահը: Գալուստ Սահակյանը  համոզված է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ Իսրայելում վերջին տարիներին լուրջ քննարկումներ են տարվում : ԱԺ նախագահը նշեց նաև, որ  որ 2015թ. հունվարին հայ պատգամավորների խումբը կայցելի Իսրայել։ «Ակտիվությունը մեծ է, Իսրայելի ժողովուրդը նույնպես պատրաստ է ընդունելու Հայոց ցեղասպանությունը, բայց պետք է հասկանանք նաև, որ տարածաշրջանային քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ ամեն պետոություն  պետք է ճիշտ ժամանակն ընտրի՝ երբ ճանաչել»։

Ինչ վերաբերում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին ընդհանրապես,  ապա Ուրուգվայի փոխնախագահը կարծում է, որ  աշխարհն արդեն ճանաչել է այն,  պարզապես տնտեսական և այլ իրողություններ հաշվի առնելով՝ առայժմ չի ընդունում  այն:

Հայ-ուրուգվայական հարաբերությունները ջերմ են, կառուցողական ու առանց հակասությունների: Դրանք, ըստ Ուրոգվայի փոխնախագահի,  կարող են տնտեսական լուրջ համագործակցության վերածվել: Ներդրումներ դառնալ, օրինակ , ենթակառուցվածների, հեռահաղորդակցության, տրանսպորտի ոլորտներում:  Երկու երկրների բնակչությունն ու տարածքը ընդհանուր առմամբ համադրելի են, բայց տնտեսական ցուցանիշները բավական տերբեր են: Ուրուգվայի ՀՆԱ-ն մոտ 4 անգամ գերազանցում է Հայաստանինը, կոռուպցիայի ընթկալման համաթվով Ուորգվայը 175 երկրների շարքում 26-ն է, Հայաստանը ՝ 94-րդը:

Գալուստ Սահակայանի կարծիքով՝ համեմատությունները տեղին չեն, քանի որ Հայաստանը և աշխարհագրական դիրքով է տարբերվում Ուրուգվայից, և իր պատերազմական վիճակով։

Լրագրողները հիշեցին նաև Ուրուգվայի նախագահին, ով  թերևս վաստակել է վերջին ժամանակների ամենահամեստ նախագահի  տիտղոսը: Այդ վարքը նպաստո՞ւմ է արդյոք Ուրուգվայի տնտեսական զարգացմաննը կամ կոռուպցիայի նվազմանը։ Դանիլո Աստորին չպարզաբանեց, բայց վստահեցրեց, որ ինքը նույնպես  շռայլությունների կողմնակից չէ, ապրում է համեստ կյանքով, ու դա անում է ոչ թե հասրակության, այլ՝ իր համար։

Back to top button