Հասմիկ Դիլանյան
Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Հանգստյան օրերից հետո Հայաստանի արժութային շուկայում դոլարն այսօր արժեւորվել է 4.46 դրամով՝ կազմելով 452.50 դրամ 1 դոլարի դիմաց, տեղեկանում ենք Կենտրոնական բանկից։ Այսօր շուկայում եվրոն արժեւորվել է 0.81 դրամով՝ կազմելով 554,72, իսկ ռուբլին՝ 0.04՝ կազմելով 8.43 դրամ։
Հայկական դրամի արժեզրկումն ու եվրոյի եւ դոլարի արժևորումը հայաստանյան փոխարժեքի շուկայում շարունակվում են: Այս համատեքստում ԿԲ- ն շարունակում է ճշգրտող քաղաքանակություն իրականացնել (մանրամասները՝ այստեղ)։
Մեկ ամսից ավելի է, ինչ ՀՀ փոխարժեքի շուկայում վայրիվերումները շարունակվում են: Մասնագետները ստեղծված իրավիճակը ոչ թե երկրի ներքին տնտեսական գործոններով են պայմանավորում, այլ՝ միայն արտաքին ազդակներով: