Միջազգային

Ֆրանսիան փորձում խաղաղարար լինել Արեւմուտք- Ռուսաստան հարաբերություններում

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն այսօր հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահի՝ անցած հանգստյան օրերին Մոսկվա կատարած այցից հետո Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ կողմերի միջև փոխըմբնման տարրեր են ի հայտ եկել։ Նրա խոսքով՝ Կրեմլում հանդիպումը գնահատում են որպես շատ արդյունավետ։

Ուշակովը հստակեցրել է. խոսքը Մինսկում ձեռք բերված պայմանավորվածություններին մասին է։ Ռուսաստանի նախագահի օգնալանը հայտնել է նաև, որ Պուտինն ու Օլանդը քննարկել են նորմանդական ձևաչափով՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մակարդակով հանդիպման հնարավորությունը:

Լրատվամիջոցները, ինչպես ռուսական։ այնպես էլ՝ եվրոպական, այսօր եկել են ընդհանուր եզրահանգման. հնարավոր է՝ Փարիզը ստանձնում է խաղաղարարի դեր Մոսկվա-Արևմուտք հարաբերություններում:

Հիշեցնենք,որ ավելի վաղ միջնորդի դերն իր վրա վերցրել էր Գերմանիայի կանցլերը, սակայն վերջին շրջանում Անգելա Մերկելի հարաբերությունները Ռուսաստանի իշխանությունների հետ կտրուկ վատթարացել են:

Back to top button