Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը՝ Արսենալի ուշադրության կենտրոնում

Հայաստանի հավաքականի և դորտմունդյան «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է լոնդոնյան «Արսենալի» ուշադրության կենտրոնում, հայտնում է todo mercado-ն։ Արսենալի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը գոլահար կիսապաշտպան է փնտրում ձմռանը թիմն ամրապնդելու համար։ Հայտնում են, որ անգլիական ակումբը պատրաստ է Մխիթարյանի համար 20 մլն եվրո առաջարկել։ Ներկայումս «Բորուսիան» Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ Արսենալը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է։ Հիշեցնենք` ավելի վաղ անգլիական մամուլում տեղեկություն էր հայտնվել, թե Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով կրկին հետաքրքրվում է «Լիվերպուլը»։

Back to top button