Քաղաքական

Ջեյմս Ուորլիքն ափսոսանք է հայտնել, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները չհանդիպեցին Բազելում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները չհանդիպեցին Բազելում: «Մենք ցավում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները չկարողացան հանդիպել ԵԱՀԿ-ում: Երկխոսությունը խաղաղության գործընթացի կարևոր մասն է»,- գրել է Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում: Հիշեցնենք` դեկտեմբերի 4-ից 5-ը  շվեյցարական Բազելում ընթանում էր ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում էին նաև Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը:

Back to top button