Քաղաքական

«Ժառանգությունը» չի լքի ԱԺ «եռյակը»

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Ազատության հրապարակում ընթացող Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական հավաքին այսօր  ներկա էին երկու տասնյակ  քաղաքացիներ:  Հավաքի սկզբում ընթերցվեցին հայ  պոետների բանաստեղծություններից հատվածներ, իսկ հավանք էլ ավարտվեց հախվերդյանական երգերով։

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը  հաղորդեց, որ մոտ օրերս նա եւ իր համախոհները նմանատիպ քաղաքացիական հավաքներ կանցկացնեն Հայաստանի երկու խոշոր քաղաքներում՝ Գյումրիում եւ Վանաձորում։

Րաֆֆի Հովհաննիսյանը չի պատրաստվում լքել ԱԺ «եռյակի» շարքերը  ու նշում է. «Երբ քաղաքական ուժերը կանգնեն ժոփղովրդի դիմաց ու ասեն ամբողջական իշխանափոխություն`արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ, այն ժամանակ մենք նոր իրավիճակի մեջ կգտնվենք»։

Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքացիական հավաքի նպատակների մասին

Back to top button