Հասարակություն

Նախարարը հորդորել է վարել դեղերի գնաճը զսպող քաղաքականություն

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը  հանդիպել է  հայաստանյան դեղ ներկրող  խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել   հիմնական ցանկում ներառված դեղերի գների բարձրացման հարցին: Արմեն Մուրադյանը շեշտել է, որ դեղերի ոլորտում սոցիալական պատասխանատվության գործոնն առաջնահերթ է:

Նա հորդորել է դեղներմուծողներին  տարադրամի արժույթի տատանման   պայմաններում վարել   դեղերի գների բարձրացումը զսպող քաղաքականություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեղը սոցիալական նշանակության ապրանքատեսակ է:

Կողմերը համաձայնության են եկել, որպեսզի ձեռնարկվեն անհրաժեշտ  քայլեր` հատկապես ՀՀ հիմնական դեղերի ցանկում ներառված դեղերի գների  անհիմն բարձրացումը հնարավորինս կանխելու ուղղությամբ:

Back to top button