Հասարակություն

Մերժողականությունը ծնում է չարություն, անհնազանդություն, ասում է «Արմավիր» ՔԿՀ- ի աշխատակիցը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Ճաղերի հետևում գտնվող մարդիկ հասարակության լիարժեք անդամներ են, կարևոր է, որ նրանք իրենք մերժված չզգան, քանի որ մերժողականությունը ծնում է չարություն, անհնազանդություն, այսօր ասել է «Արմավիր» ՔԿՀ-ի Սոցիալհոգեբանական և իրավական աշխատանքների վարչության պետ Գևորգ Սիմոնյանը։

Վերջերս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանի քրեակատարողական հիմնարկների համագործակցության շուրջ Մայր Աթոռի և ՀՀ արդարադատության նախարարության միջև կնքվել է համագործակցության պայմանագիր։

Տեր Ռուբեն աբեղա Զարգարյանը, ով ՔԿՀ- ներում հոգևոր պատասխանատուն է, ասում է,որ իրենց  ծառայության հիմնական նպատակն է ամրացնել դատապարտյալների հավատքը:  «Ում հետ հանդիպում ենք հենց սկզբից, երբ նոր է տեղափոխվում մեկուսարան, դժվարին պահեր է ապրում, հետո հավատքի նկատմամբ ուշադրությունը սկսում է մեծանալ: 100 դատապատյալից, ում հետ հոգևորականներն աշխատել են, ազատվելուց հետո միայն երկուսն են կրկին վերադարձել քրեակատարողական հիմնարկ»:

Back to top button