ԿարևորՏնտեսական

ԱՄՀ. Հայաստանում ամենակարեւորն այժմ ֆինանսական կայունության պահպանումն է

Լիանա Եղիազարյան
Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Դրամի կտրուկ արժեզրկումը եւ Հայաստանում գների արագ բարձրացումները Արժույթի միջազգային հիմնադրամի տնտեսական կանխատեսումները վերանայելու խնդիր են առաջացրել: Մինչ այժմ ներկայացվող լավատեսական դիտարկումները փոխվել են, կարելի է ասել, զգուշավորի: Հայաստանում

«Այժմ ամենակարևորը ֆինանսական կայունության պահպանումն է»,- հայտարարել Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը։ ԱՄՀ-ում համարում են, որ արժեզրկումը տնտեսական վիճակի ճշգրտման մեխանիզմ է, որը պարտադրում է որոշ փոփոխություններ: Նախ՝ վստահաբար՝ ներմուծվող ապրանքների գները կբարձրանան: Տնտեսագիտական տեսանկյունից՝ սա պետք է ի նպաստ տեղական արտադրողի լինի, քանի որ ներքին արտադրանքի մրցունակությունը կբարձրանա: Սակայն, ելնելով այն հանգամանքից, որ մեր տեղական արտադրանքի հումքը եւս մեծամասամբ ներկրվում է, նշանակում է՝ ներքին արտադրության զարգացման հույսեր էլ առանձնապես չկան։

Տնտեսական հեռանկարների վատացման և երկարատև խոցելիությունների պայմաններում առավել հրատապ է դառնում բարեփոխումների իրականացումը: Կանխատեսվում է, որ 2014-2015 թթ. ՀՆԱ-ի աճը տարածաշրջանում կնվազի մոտ 5 տոկոսով: Անկումը կարող է մեծ չթվալ, մինչդեռ այս տարածաշրջանում նախորդ տարիներին գրանցված շարունակական աճի համեմատ դա խիստ զգալի կլինի։

Հայաստանում 2014 թ. սպասվում է ՀՆԱ-ի աճի դանդաղում՝ մինչև 2.6 տոկոս, այսինքն՝ տարեսկզբին կանխատեսվածից 1-2 տոկոսով պակաս: Բայց, այնուամենայնիվ, 2015 թ. համար սպասելի է չափավոր բարձրացում մինչև 3.3 տոկոս: Ռուսաստանում աճի տեմպի դանդաղումը, որն արտացոլում է մի շարք գործոններ, այդ թվում՝ պատժամիջոցները, նավթի ավելի ցածր գները և միջնաժամկետ աճի հեռանկարների վերաբերյալ ներդրողների մտավախությունները, ազդում են Հայաստան ուղղվող դրամական փոխանցումների և արտահանման վրա: Սա, իր հերթին, շարունակում է ազդել դրամի արժեքի վրա՝ հանգեցնելով վերջին օրերին ճշգրտման և ռուբլու հետ մեկտեղ դոլարի նկատմամբ արժեզրկման:

Եթե կառուցվածքային բարեփոխումները չարագացվեն և վճռականորեն չիրականացվեն, միջնաժամկետ դանդաղ աճը կպահպանվի. Հայաստանի իշխանություններին գուշացնում են միջազգային փորձագետները։

 

Back to top button