Հայկական ծառայություն՝ աղջիկների համար
Հայ երիտասարդները հայտնաբերել են սարք, որը տպում է Ինսթագրամի նկարները: Ռուսական «Վեդոմստի» պարբերականն այսօր գրում է, որ գործարարներ Թոս Մովսիսյանը Մոսկվայից և Արտյոմ Գարմերյանը Սանկտ Պետերբուրգից 200 հազար դոլար են ներդրել նորարարական նախագծում և ստեղծել են Boft ավտոմատը եւ այն տեղադրել Ռուսաստանի երկու մայրաքաղաքների մեկ տասնյակից ավելի առևտրի կենտրոններում։
Boft-ը օգտատիրոջ Ինսթագրամի էջից թղթին է փոխանցում ցանկացած նկար։ Երկու նկարն արժե 50, 4 նկարը՝ 100 ռուբլի։ Ամենաակտիվ հաճախորդները սեփական նկարներն ակտիվորեն տեղադրող աղջիկներն են։ Նորարարության հեղինակ հայ երիտասարները հանդիպել են Ֆինլանդիայում՝ Լապպեենտատի տեխնոլոգիական ինստիտուտում, ուր ուսումը շարունակելու նպատակով եկել էին յուրաքանչյուրն իր քաղաքի տեխնիկական բուհից:
Boft-ի ծրագրային ապահովման մշակման համար ապարատի դետալներն արտադրելու համար Թոսից ու Արտյոմից պահանջվել է մեկ տարի։ Դե իսկ արտադրությունն իրականացվում է Լենինգրադի մարզում։